«Ռոմայի» մամուլի ծառայությունը հայտնել է ակումբի մարզաբազայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած արկերի հայտնաբերման մասին:
«Այո, նման բան ամեն օր չի պատահի... Մեծ շնորհակալությունը իտալական բանակին ու սակրավորների թիմին այս շաբաթ «Ռոմայի» մարզաբազայում հողի տակից Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած զինամթերքը բարեհաջող կերպով հանելու համար», - գրված է «Ռոմայի» հայտարարության մեջ:
Well, this doesn’t happen every day...
— AS Roma English (@ASRomaEN) November 28, 2020
A big thank you to the Italian army and their bomb squad, after they safely and successfully removed a number of devices dating back to the Second World War from the club’s training centre at Trigoria this week! #ASRoma pic.twitter.com/8HDiURbxTe
Արկերը հայտնաբերվել են «Ռոմայի» մարզաբազայում նոր մարզումային դաշտերի շինարարական աշխատանքների ժամանակ: «Ռոմայի» ֆուտբոլիստները՝ Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ, չեն դադարեցրել մարզումը սակրավորների աշխատանքի ընթացքում, քանի որ գտնվել են մարզաբազայի այլ հատվածում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: