«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լա Լիգայի 11-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տոնած 4:0 հաշվով հաղթանակի մասին:
«Կարևոր հաղթանակ էր, որը մեզ անհրաժեշտ էր: Մենք մինչև տարվա վերջ դեռ 6 խաղ էլ ունենք և ուզում ենք հաղթել բոլոր հանդիպումներում, որպեսզի բարելավենք մեր դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Լավ պահեր ունեինք, որոնք իրացրեցինք այս խաղում: Ես երջանիկ եմ: Լա Լիգայում մենք բարդ իրավիճակում ենք, քանի որ քիչ միավորներ ենք վաստակել: Այլևս չենք կարող պարտվել»,- Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն: