«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Ա Սերիայի 9-րդ տուրում «Նապոլիից» կրած պարտության մասին (0:4):
«Չեմ ուզում արդարացում փնտրել: Մենք վատ խաղացինք: Չկար ագրեսիա մեր կողմից և մենք չէինք կարողանում փակել ազատ մնացած գոտիները: Մեզ չբավարարեց «Նապոլիի» նման թիմին դիմակայելու համարձակությունը: Պետք է շտկենք մեր սխալները»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Romanews-ը: