Մադրիդի «Ռեալը» ստիպված է փոփոխել տրանսֆերային պլանները հաջորդ տարվա համար: Այս մասին հայտնում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, որի պատճառով չի կարող 2021 թվականի ամռանը ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին և ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեին:
Ըստ լուրերի՝ «Ռեալը» հաջորդ տարի ցանկանում է ձեռք բերել միայն Մբապեին, իսկ Հոլանդին թիմ հրավիրել 2022 թվականին: