Իտալական Corriere della Sera-ն հավաստիացնում է, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստների մոտ առարկություններ են առաջացել թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի դեմ: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Պիռլոն նրանց հետ չի քննարկում տակտիկական առանձնահատկությունները, ինչը հագեցնում է հրահանգների չհասկացվածության:
Տակտիկական մանրամասների քննարկմամբ զբաղվում է Իգոր Տուդորը՝ Պիռլոյի օգնականը: Խաղերի ժամանակ ֆուտբոլիստներին հուշումներ է անում Ռոբերտո Բարոնիոն:
Որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են այն բանից, որ Պիռլոն այդ պարտականությունները թողել է այլոց վրա: Մասնավորապես, Դեյան Կուլուսևսկին ու Պաուլո Դիբալան ոչ միշտ են հասկանում, թե իրենցից ինչ է պահանջում մարզիչը: