«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան պատմել է, որ 2006 թվականին կատալոնական ակումբը հարաժարվել է 250 միլիոն եվրոյի դիմաց Լիոնել Մեսսիին վաճառել «Ինտերին»:
«Որևէ մեկը նրանցից, ովքեր սիրում են Մեսսիին, չի կարող կասկածել Մեսսիին: Հուսով եմ՝ ինձ նախագահ կնշանակեն և ես կխոսեմ նրա հետ: 2006 թվականին մենք մերժեցինք «Ինտերի» առաջարկը, որն առաջարկում էր 250 միլիոն եվրո: Մասսիմո Մորատտին ցանկանում էր Մեսսիին տանել իր թիմ:
Մենք ակումբում ֆինանսական դրամատիկ վիճակը վերականգնելու պլան ունենք: Մենք չենք կարող փոխել աշխարհը, բայց ունակ ենք այն ավելի լավը դարձնել: Մենք ցանկանում ենք երջանակցնել մարդկանց, և սա նախընտրական խոստում չէ», - Լապորտի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով Radio Onda Cero-ին: