Հայտնի են դարձել ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրի «Յուվենտուս» - «Դինամո» հանդիպումը սպասարկող մրցավարների անոջնները:
Այդ հանդիպման գլխավոր մարզիչը կլինի ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապպարը: Կինը պատմության մեջ առաջին անգամ կաշխատի Չեմպիոնների լիգայում: Նրա օգնականները կլինեն Հիշամ Զակրանին և Մեհդի Ռահմունին: Պահեստային մրցավարը՝ Կարիմ Աբեդը: VAR-ը՝ Բենուա Միյոն, VAR-ի օգնականը՝ Վիլլի Դիլաժոն: Բոլորը ներկայացնում են Ֆրանսիան:
Ֆրապպարն ավելի վաղ սպասարկել էր Եվրոպայի Սուպերգավաթի՝ «Չելսի» - «Լիվերպուլ» խաղը 2019 թվականին: