«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղը:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ ֆուտբոլիստը նորից կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, այնպես որ, առայժմ չի կարող վերսկսել մարզումները թիմի կազմում:
Սուարեսի վարակվելու մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 17-ին: Նա դրական թեստ էր հանձնել Ուրուգվայի հավաքականի կազմում: