Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ասթոն»-«Վիլլա»-«Նյուքասլ» հանդիպումը, որը նշանակված է դեկտեմբերի 4-ին, կարող է չկայանալ կորոնավիրուսի պատճառով:
Նախորդ շաբաթվա վերջում «Նյուքասլում» 4 ֆուտբոլիստ և 1 մարզիչ վարակվել էին կորոնավիրուսով:
Երկուշաբթի ողջ թիմն անցել է կարանտինի: Ակումբի մարզաբազան փակ է նվազագույնը մինչև չորեքշաբթի:
Եթե հանդիպումը տեղափոխվի, ապա կլինի առաջին նմանատիպ դեպքն ԱՊԼ-ում, երբ կորոնավիրուսի պատճառով խաղ է հետաձգվում: