«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչու 2020-ի հունվարին որոշեց վերադառնալ «Միլան»:
«Առաջին հարցը, որ ինձ տվեցին, երբ ես վերադարձա «Միլան», այն մասին էր, որ ակումբ վերադարձած բոլոր ֆուտբոլիստները չեն համապատասխանել սեփական ստանդարտներին: Նրանք բոլորն արդյունքում անհաջողության են մատնվել:
Որն էր տարբերությունն իմ դեպքո՞ւմ: Ես պարզապես ասացի, որ երբեք չեմ կորցրել կիրքը ֆուտբոլի նկատմամբ: Ամեն անգամ, երբ ես հայտնվում եմ խաղադաշտում, ինձ զգում եմ փոքր երեխայի պես, որին առաջին անգամ կոնֆետ են տվել: Ես հասկանում եմ, որ գնդակն իմ լավագույն ընկերն է: Եվ ես ուզում եմ, որ այդ ընկերությունը հավերժ լինի:
Ես միշտ ավելին եմ ցանկանում: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով եմ ես այստեղ: Ես՝ ինչպես Բենջամին Բաթոնը՝ ամեն օր ինձ ավելի երիտասարդ եմ զգում», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել «Միլանի» մամուլի ծառայությունը: