Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը.
«Ատլետիկո» - Օբլակ, Տրիպպիեր, Սավիչ, Խիմենես, Էրմոսո, Լյորենտե, Սաուլ Նիգես, Կոկե, Կարասկո, Կոռեա, Ժոաու Ֆելիշ:
«Բավարիա» - Նյուբել, Էրնանդես, Ալաբա, Զուլե, Սարր, Մուսիալա, Խավի Մարտինես, Դուգլաս Կոստա, Արրեյ-Մբի, Սանե, Չուպո-Մոտինգ:
Այս խաղից առաջ «Ատլետիկոն» 5 միավորով 2-րդն է A խմբում: «Բավարիան» 12 միավորով առաջատարն է: