ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»: Խաղը կայացավ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում և ավարտվեց 2-0 հաշվով:
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի: 57-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դենտինյոն: 82-րդ րոպեին «հանքափորների» առավելությունը կրկնապատկեց Սոլոմոնը:
Այս հաղթանակից հետո «Շախտյորը» հավաքեց 7 միավոր և B խմբում բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Ռեալը» նույնքան միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: