ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենի «Բավարիային»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Հանդիպման հաշիվն «Ատլետիկոյի» կազմում 26-րդ րոպեին բացեց Ժոաու Ֆելիշը: 86-րդ րոպեին Թոմաս Մյուլերն անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու օգնեց մյունխենցիներին՝ ոչ-ոքի կորզել:
Այս խաղից հետո «Բավարիան» 13 միավորով գլխավորում է A խումբը: «Ատլետիկոն» 6 միավորով երկրորդն է: