Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» հյուրընկալել էր «Այաքսին: Խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով:
Միակ գոլը 58-րդ րոպեին խփեց Քյոթրիս Ջոնսը:
Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլն» ապահովեց ՉԼ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը: D խմբում երկրորդ տեղում է «Ատալանտան» 8 միավորով: «Այաքսը» 7 միավորով երրորդն է, իսկ խմբում վերջինը 1 միավորով «Միդտյուլլանն» է: