Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Յանգ Բոյզին»: Հռեմական թիմը կադրային խնդիրներ ունի այս հանդիպումից առաջ:
Խաղը բաց կթողնեն «Ռոմայի» հիմնական կազմի մի քանի խաղացողներ: Նրանց թվում են Ջորդան Վերետուն, Ջանլուկա Մանչինին, Դավիդե Սանտոնն ու Քրիս Սմոլինգը: