Իսպանական «Վիախես Ինտեռիաս» թիմի ֆուտբոլիստուհի Պաուլա Դապենան պատմել է «Դեպորտիվո Աբանկայի» հետ վերջերս կայացած ընկերական խաղում իր արարքի հետևանքների մասին: 4-ամյա մարզիկը ցուցադրաբար հրաժարվել է հարգել լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակը:
«Ես հոգնել եմ: Սոցիալական ցանցեր, հարցազրույցներ... Սա ահավոր է: Այո, ես ստիպված եղա փակել իմ էջերը: Խնդիրն այն է, որ այդ մարդիկ նաև իմ կոլեգաների էջերն են գտել ու սկսել են հետևել նրանց: Մեզ ոչ միայն վիրավորում են, այլև սպառնում սպանությամբ: Մենք ստանում ենք, օրինակ, այսպիսի հաղորդագրություն. «Ես կգտնեմ քո հասցեն, կգան ու կկոտրեմ ոտքերդ»:
Սպասո՞ւմ էի արդյոք, որ իմ պատմությանը նման հնչեղություն կտան: Ոչ, ես կարծում էի, որ այդ մասին կիմանան միայն «Ինստագրամում» իմ հետևորդները: Ինձ թվում էր, որ նորությունը դուրս չի գա Պոնտեվեդրայի սահմաններից, բայց այն անսպասելիորեն տարածվեց աշխարհով մեծ: Ինչ վերաբերում է թիմակիցներիս՝ ոչ ոք ինձ որևէ բան չի ասել: Նրանք միշտ հարգել են ինձ ու իմացել են իմ հայացքների մասին», - Դապենայի խոսքերն է մեջբերել AS-ը: