TotalFootball.am


02.12.20 21:17

Ալաբան տարեկան 15 միլիոն է պահանջում. նրանով 3 գրանդ է հետաքրքրված


«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ապագան մնում է անորոշ:

28-ամյա ավստրիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսը»: Նրա համար պայքարին մասնակցում են նաև ՊՍԺ-ն ու «Չելսին»: Ակումբները բանակցում են ֆուտբոլիստի գործակալ Պինի Զախավիի հետ:

Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ Ալաբան ցանկանում է նոր ակումբում 4 տարվա պայմանագիր ստանալ՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ նրա՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու թեմայով:

Հիշեցնենք, որ ամռանն Ալաբան կդառնա ազատ գործակալ:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0