Ռումինական «Արջեշ» ակումբի գլխավոր մարզիչ Ադրիան Դուլչան հեռացվել է այդ պաշտոնում իր նշանակումից 2 օր անց: Այս մասին հաղորդում է լրագրող Էմանուել Ռոշուն:
42-ամյա մասնագետը չէր հասցրել նույնիսկ խաղ անցկացնել թիմի հետ: Այս մրցաշրջանում նա «Արջեշից» հեռացված արդեն 3-րդ գլխավոր մարզիչն է:
«Արջեշը» 11 խաղում 9 միավոր է վաստակել ու նախավերջին հորիզոնականն է զբաղեցնում Ռումինիայի առաջնությունում: