Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին առաջարկել է մենամարտ անցկացնել:
Ռամոսն «Ինստագրամի» իր էջում տեսանյութ է հրապարակել մարզասրահից, որում նա պտտվում է տարածքում և մկանները ցուցադրում:
«Ե՞րբ պատրաստ կլինես, Քոնոր», - գրել է Ռամոսը:
Մաքգրեգորը պատրաստվում է օկտագոն վերադառնալ 2021 թվականի հունվարի 23-ին UFC 257 մրցաշարում, որտեղ կհանդիպի Դասթին Պորյեին: