Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ՊՍԺ-ն 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Ֆրանսիական ակումբի կազմում աչքի ընկան Մարկինյոսը և Նեյմարը, որը դարձավ դուբլի հեղինակ:
Դաշտի տերերից միակ գոլը խփեց Մարկուս Ռեշֆորդը: ՄՅՈւ-70-րդ րոպեից խաղում էր 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր Ֆրեդը:
«Չելսին» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սևիլյայի» դարպասը: Լոնդոնցիների կազմում պոկերի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն: