Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն «Ինստագրամի» իր էջում գրառում է արել կյանքից հեռացած Դիեգո Մարադոնայի մասին:
«Այսօր 7 օր է՝ ինչ դու լքել ես մեզ: Շատերը սիրում էին համեմատել մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Դու հանճար էիր, որը հիացնում էր աշխարհին: Կախարդ՝ գնդակով: Իսկական լեգենդ: Բայց ինձ համար դու առաջին հերթին միշտ կլինես լավ ընկեր՝ մեծ սրտով:
Ես գիտեմ, որ աշխարհը հիմա շատ ավելի լավը կլիներ, եթե մենք ավելի քիչ համեմատվեինք ու ավելի շատ հիանայինք մեկս մյուսով: Ուստի ուզում եմ ասել, որ դու անհամեմատելի ես: Քո ուղին աչքի էր ընկնում ազնվությամբ: Ու քո բացառիկ ոճով դու մեզ սովորեցրիր սիրել ու ավելի հաճախ ասել «Ես սիրում եմ քեզ»: Քո վաղաժամ հեռանալն ինձ թույլ չտվեց դա ասել քեզ, դրա համար էլ գրում եմ. «Ես սիրում եմ քեզ, Դիեգո»:
Իմ թանկագին ընկեր, շնորհակալություն քեզ մեր ամբողջ համատեղ ճամփորդության համար: Մի օր երկնքում մենք կխաղանք միևնույն թիմում: Եվ դա կլինի առաջին անգամը, երբ ես հաղթականորեն կբարձրացնեմ բռունքս՝ չտոնելով գոլ: Ես դա կանեմ այն բանի համար, որ կարող եմ կրկին գրկել քեզ», - գրել է Պելեն: