ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ՊՍԺ-ում տեսնելու ցանկության մասին:
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա գա, բայց դա կլինի նրա որոշումը: Մենք անհավանական կազմ ունենք, լավ խաղացողներ, լավ մարդիկ: Ես հույս ունեմ, որ Լեոն իր համար լավագույն որոշումը կկայացնի: Մենք նրան գրկաբաց կընդունենք», - Պարեդեսի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեսսիի հետ հաջորդ տարի միևնույն թիմում խաղալու մասին խոսել էր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը: