Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին հաղորդում է Marca-ն:
22-ամյա ֆուտբոլիստը մի քանի թեստ է հանձնել և ստացել բացասական արդյունք: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Լուկան վերադարձել է «սերուցքայինների» կազմ ու մասնակցել թիմի մարզմանը:
Հիշեցնենք՝ Յովիչը վարակվել էր կորոնավիրուսով Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղից հետո, որում Սերբիայի հավաքականը 5-0 հաշվով ջախջախել էր Ռուսաստանի ընտրանուն: Յովիչը մասնակցել էր խաղին և դարձել դուբլի հեղինակ: