TotalFootball.am


03.12.20 19:03

«Բարսելոնայի» նախագահի ԺՊ. «Ես կվաճառեի Մեսսիին անցած ամառ»


«Բարսելոնայի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կառլես Տուսկետսը կարծիք է հայտնել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակի մասին:

«Եթե խոսենք տնտեսական տեսանկյունից, ապա ես կվաճառեի Մեսսիին անցած ամառ: Դա ցանկալի քայլ էր: Միջոցների առումով, որոնք ակումբը կստանար ու կխնայեր: Լա Լիգան պահանջում է աշխատավարձերի սահմանափակում», - Տուսկետսի խոսքերն է մեջբերել Marca-ն՝ հղում անելով RAC1-ին:

Հիշեցնենք՝ Մեսսին ամռանը ցանկություն էր հայտնել լքելու «Բարսելոնան» և նույնիսկ տրանսֆերի հանվելու հայտ էր ներկայացրել, սակայն ակումբը հրաժարվեց վաճառել նրան:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0