«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան հարցականի տակ է: Ըստ COPE-ի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է հեռացնել Զիդանին, եթե «Ռեալը» պարտվի Մյոնխենգլադբախի «Բորուսիային» ՉԼ խմբային փուլի վերջին տուրում: Այդ դեպքում «Ռեալը» դուրս կմնա մրցաշարից:
Այդուհանդերձ, «Ռեալի» ֆուտբոլիստներն աջակցում են Զիդանին ու պատրաստ են պայքարել նրա համար, իսկ մարզիչը մտադիր չէ հրաժարական տալ: