UEFA-ն ներկայացրել է ակումբային նոր մրցաշարի՝ Կոնֆերանցիայի լիգայի լոգոն: Այս մրցաշարի առաջին խաղարկությունը մեկնարկելու է 2021 թվականին, որին մասնակցելու են 184 թիմ՝ UEFA-ի անդամ 55 ասոցիացիաներից՝ այդ թվում 46 թիմ, որոնք կտեղափոխվեն Չեմպիոնների լիգայից և Եվրոպա լիգայից:
Խմբային փուլից առաջ կկայանա որակավորման 3 փուլ և փլեյ-օֆֆ, որը կկիսվի՝ հիմնական և չեմպիոնական ուղիների, որով կանցնեն Չեմպիոնների և Եվրոպա լիգայից դուրս մնացած թիմերը:
Խմբային փուլում կլինեն 17 թիմ Կոնֆերենցիայի լիգայի հիմնական որակավորման փուլից, 5 թիմ Կոնֆերանցիայի լիգայի չեմպիոնական փուլից և 10 թիմ, որոնք դուրս կմնան Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլից:
Մրցաշարի եզրափակիչը կկայանա 2022 թվականի մայիսի 25-ին՝ Ալբանիայում, Տիրանայի «National Arena» ստադիոնում: