TotalFootball.am


04.12.20 11:42

Պիոլին՝ «Միլանի» կամային հաղթանակի մասին. «Ֆուտբոլիստները ստուգում էին, թե արդյոք լիովին բուժվել եմ կորոնավիրուսից»


«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սելթիկի» նկատմամբ տոնած կամային հաղթանակի մասին (4:2): 14-րդ րոպեի դրությամբ «Միլանը» պարտվում էր 0:2 հաշվով: 

«Տղաները ցանկանում էին ստուգել՝ արդյոք լիովին ապաքինվե՞լ եմ կորոնավիրուսից: Մենք լավ սկսեցինք խաղը, բայց այդ երկու դրվագում սխալ թույլ տվեցինք: Սա կարող է լավ դաս լինել մեր համար: Ուրախ եմ, որ նույնիսկ առանց Կյաերի, այսպիսի երիտասարդ կազմով, թիմը պայքարեց նույնիսկ 0:2-ից հետո»,- Պիոլիի խոսքն է մեջբերել Football-Italia-ն:  





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0