Մադրիդի «Ռեալը» սկսել է բանակցել «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պաչետինոյի հետ: Այս մասին հայտնում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ արգենտինացի մասնագետը համարվում է Զինեդին Զիդանի հավանական փոխարինողը:
«Արքայական» ակումբում դժգոհ են թիմի ցուցադրած արդյունքներից և խաղից: Եթե առաջիկայում Զիդանին չհաջողվի շտկել իրավիճակը, ապա ֆրանսիացին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: