«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է ազգային հավաքական գլխավորելու առաջարկից:
Ինչպես տեղեկացնում է Informer-ը, 72-ամյա մասնագետին դիմել էր Սերբիայի ֆուտբոլային միության նախագահ Սլավիշա Կոկեզան: Ֆունկցիոները Վենգերի հետ կապ էր հաստատել միջնորդի օգնությամ՝ առաջարկելով գլխավորել Սերբիայի հավաքականը: Ֆրանսիացի մասնագետը մերժել է առաջարկը նշելով, որ այս պահին հետաքրքրված չէ այդ աշխատանքով:
Նշվում է, որ Կոկեզան պատրաստ էր Սերբիայի հավաքականի մինչև այս եղած մարզիչներից ամենաբարձր աշխատավարձն առաջարկել Վենգերին:
Այս պահի դրությամբ Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչների ցուցակում ամենաբարձր աշխատավարձը ստացել է Ռադոմիր Անտիչը՝ 1.2 մլն եվրո: