Նեապոլի տեղական ինքնակառավարման մարմինը պաշտոնապես հայտարարել է, «Սան Պաոլո» ստադիոնն անվանափոխելու մասին:
Այսուհետ ստադիոնը կկրի լեգենդար Դիեգո Մարադոնայի անունը: Այդ որոշումը ստորագրել են քաղաքային խորհրդի բոլոր անդամները:
Հիշեցնենք, որ լեգենդար Դիեգո Մարադանոն մահացել էր նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում: