Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը Իտալիայի 16-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղից առաջ անդրադարձել է «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հայ կիսապաշտպանը հիանալի կարողանում է ազատ գոտիներ գտնել խաղադաշտում և միակն է Հարի Քեյնի և Բրունո Ֆերնանդեշի հետ միասին, որոնք 7 և ավելի գոլ են խփել և 7 ու ավելի գոլային փոխանցում կատարել:
Այս առումով, «Ինտերի» դեմ խաղում շատ կարևոր կլինի մրցակցի պաշտպանության խարխլումը:
Կան խաղացողներով, որոնք ինտելեկտով տարբերվում են մյուսներից, քանի որ գիտեն, թե ինչպես կառուցել և եզրափակել գրոհները: Միշտ տարածություններ են գտնում, փնտրում այն հատվածները, որտեղով հնարավոր է առավելագույնս ճնշել մրցակցին: Նրանք այն խաղացողներն են, որոնք առավելագույնս արդյունավետ են իրենց թիմերի համար: Այդ ֆուտբոլիստներից է նաև Հենրիխ Մխիթարյանը, որի շնորհիվ էլ «Ռոման» Ա Սերիայում երրորդ տեղում է:
Միկին ստեղծագործում է, գոլեր է խփում և խաղ կառուցում: Թոփ 5 լիգաներում միայն 2 ֆուտբոլիստ կան Մխիթարյանի հետ միասին, որոնք (7+) գոլ են խփել և (7+) ասիստ կատարել:
«Կրոտոնեի» դեմ խաղում Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հանդիպումից հետո նրա մասին Ֆոնսեկան շատ պարզ արտահայտվեց. «Մխիթարյանն ամենախելացի ֆուտբոլիստներից մեկն է, որի հետ աշխատել եմ: Նա այն խաղացողներից է, որոնք գիտեն, թե ինչպես պետք է ազատ գոտիներ գտնել դաշտում: Դա շատ քիչ ֆուտբոլիստներ են կարողանում»:
Մխիթարյանի հաջողության գաղտնիքը «Ռոմայում», բացի տեխնիկական վարպետությունից, հենց նրա տեղաշարժերն են խաղադաշտում (պարզապես դիտեք «Կրոտոնեի» դեմ խաղում, թե ինչպես Մխիթարյանը հիանալի կերպով կասեցրեց Վիլյարի փոխանցումն ունի ասիստ կատարեց դեպի Մայորալը):
Դա նշանակում է, որ Մխիթարյանը կարողանում է գտնել մրցակցի թույլ կողմերը: Նախորդ մրցաշրջանում նա ավելի բաց էր խաղում 4-2-3-1 սխեմայով, իսկ հիմա, 3-4-2-1-ի դեպքում ավելի մոտ է հարձակման գծին և գտել է ավելի վտանգավոր գործելու ճանապարհը:
«Կրոտոնեի» դեմ խաղի 11 մետրանոցի դրվագում նա իր գործողություններով դուրս հանեց մրցակցին իր դիրքից՝ այդպիսով տարածություն ստեղծելով թիմակիցների համար հետևում:
«Ինտերի» դեմ խաղում, անկասկած, Մխիթարյանը կլինի Ֆոնսեկայի գլխավոր զենքը մրցակցի պաշպանությունը քանդելու համար: «Ռոման» ցանկանում է հաղթել և բարձրանալ 2-րդ հորիզոնական:
«Ինտերի» դեմ Մխիթարյանը ազատ տարածությունները կփորձի գտնել Հակիմիի և Շկրինյարի միջև և Սպինացոլայի հետ համատեղ կփորձի ստիպել մարոկկացուն սխալվել:
Մենք արդեն վստահ կարող ենք ասել, որ չենք բավարարվի 7 գեղեցիկ փոխանցումներով կամ գոլերով: