TotalFootball.am


09.01.21 10:27

[ԱՂԲՅՈՒՐ] Մխիթարյանը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում


Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կշարունակի հանդես գալ «Ռոմայում»: 

Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, հայ ֆուտբոլիստը համաձայնության է հասել հռոմեական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ 3 պայմանների իրականացման դեպքում ժամկետն ավտոմատ կերկարաձգվի ևս մեկ տարով: Այդ 3 պայմանները վերաբերվում էին խփած գոլերի քանակին, ասիստների քանակին և անցկացրած հանդիպումների թվին: 

Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, բոլոր պայմաններն իրականացվել են: Մնում է սպասել պաշտոնական հայտարարության: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13