«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հերթական անգամ նշել է, որ թիմն ուժեղացման կարիք ունի: Սակայն ճգնաժամի պատճառով նա վստահ չէ, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողների կգնի:
«Դա կարևոր է մեր կարճաժամկետ ապագայի համար: Մենք ուզում ենք լավացնել կազմը: Ես դեռ մտածում եմ, որ որոշ դիրքերում պետք է ավելի շատ մրցակցություն ու արդյունավետություն: Բայց ես հասկանում եմ իրավիճակն ակումբում: Եթե դա հնարավոր չէ, ուրեմն հնարավոր չէ, և մենք կսպասենք հաջորդ տրանսֆերային պատուհանին», - Կումանի խոսքերն է մեջբերել Goal-ը: