«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, որ երբեք չի մոռանում այն մասին, որ ցանկացած օր կարող են իրեն հեռացնել ակումբից:
«Դժվար է փորձել բացատրել զգացողությունը, երբ մարդն ինքնաարտահայտվում է: Նորմալ է, որ ամեն մարդ հաղորդագրությունը մեկնաբանում է իր ձևով: Ես միշտ անկեղծ եմ: Միշտ մտածում եմ, որ վաղը կարող են ինձ հեռացնել:
Միշտ ապրում եմ խաղից խաղ մոտեցմամբ: Դուք կարող եք ամեն ինչ մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում եք: Ես արդեն ասել եմ մամուլի ասուլիսի ժամանակ, որ շատ երջանիկ եմ «Ատլետիկոյում», որ մենք դուրս ենք եկել անցումային տարվանից և որ շատ դժվար մրցաշրջան ունենք այնպիսի բարդ մրցաշարերում, ինչպիսին է Լա Լիգան», - Սիմեոնեի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին «Ատլետիկոն» պարտվեց 3-րդ դիվիզիոնի թիմին ու դուրս մնաց Իսպանիայի Գավաթի խաղարկությունից: