Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը մարզում է անցկացրել գերմանուհի թեթևաթլետ Ալիսա Շմիդտի հետ:
Stay Fit ծրագրի թողարկումներից մեկում, որը հրապարակվել է «Բորուսիայի» YouTube ալիքում, Հումելսն ու Շմիդտը ցուցադրել էին մի քանի պարզ ու արդյունավետ վարժություններ մարզումների համար:
Հիշեցնենք՝ Շմիդտը որոշ ժամանակով «Բորուսիայի» ֆիթնես-մարզիչն էր:
Ավելի վաղ նա մարզվել է Թոմա Մենյեի, Ֆելիքս Պասսլակի ու Մանուել Ականջիի հետ:
«Բորուսիայի» ֆուտբոլիստները խոստովանել են, որ Ալիսան բարձրացրել է իրենց մարտական ոգին, տրամադրվածությունը և մոտիվացրել է Բունդեսլիգայում չեմպիոնության հետագա պայքարի համար: