«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նշել է, թե որ խաղերն է համարում լավագույնը թիմի համար ընթացիկ մրցաշրջանում:
«Դրանք այն խաղերն են, երբ մեր կիսապաշտպանպանությունը որակյալ էր գործում և լավ էինք տեղաշարժվում գնդակով:
Մենք շատ լավ տեսք ունեինք «Յուվենտուսի» հետ արտագնա խաղում (2:0) և «Ատլետիկի» դեմ (3:2) հանդիպմանը՝ չնայած վատ մեկնարկին: Մենք իշխում էինք դաշտում և պահեր ստեղծում:
Իդեալական հանդիպում անցկացնելը դժվար է, քանի որ միշտ լինում են դրվագներ, որոնք կարելի ա կատարելագործել: Բայց նշածս խաղերում մենք մեր մակարդակի վրա էինք»,- Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն: