«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Ռոմայի» դեմ սպասվող խաղի մասին:
««Ռոման» ուժեղ թիմ է, որն անընդհատ առաջ է շարժվում և, անկասկած, պայքարում է Սկուդետոյի կամ Չեմպիոնների լիգայի ողեգրի համար:
Մենք կպայքարենք այդ շատ ուժեղ թիմի դեմ: Ես ուզում եմ առաջիկա երեք խաղերում արդյունքի հասնել: Նույնը նաև «Յուվենտուսի» հետ խաղի մասին: Մենք ուզում ենք մեր հավակնությունները չափել քայլերով, այլ ոչ թե խոսքերով»,- ասել է Կոնտեն նախախաղային ասուլիսի ժամանակ: