TotalFootball.am


09.01.21 19:31

«Ֆիլոմենա» մրրիկը՝ Իսպանիայում. առատ ձյուն, հետաձգված խաղեր և թռիչքներ


Իսպանիայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել՝ -35.8: «Ֆիլոմենա» մրրիկը կաթվածահար է երկրի մի շարք քաղաքների շարժը, իսկ այսօր երեկոյան, ըստ կանխատեսումների, ձյունը կծածկի երկրի տարածքի գրեթե կեսը: 

Տեղացիներից շատերը երբեք այսքան ձյուն չեն տեսել: Նրանք դուրս են գալիս փողոցներ խաղալու: 

Երկրում հայտարարվել է եղանակային վտանգի բարձր մակարդակ: Մարդկանց հորդորում են զերծ մնալ մեքենաներով ճանապարհորդելուց: 

Չեղարկվել են տասնյակ թռիչքներ: 

Լեոնի Վեգա-դե Լիորդես մետեոկայանը, որը տեղեկայված է 1874 մետր բարձրության վրա, ֆիքսել են ջերմաստիճանային ռեկորդ՝ - 35.8 աստիճան: 

Բնականաբար, առատ ձյունն ու եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են նաև ֆուտբոլի վրա: 

Marca պարբերականի այսօրվա համար՝ «Ֆիլոմենա, թույլ տուր խաղանք»:

«Ռեալի» ֆուտբոլիստները մի քանի ժամ սպասել էին ինքնաթիռում, մինչև կարողացել էին մեկնել Պամպլոնա՝ «Օսասունայի» հետ խաղին: 

 

Ահա այսպես է անցել «Ռեալի» մարզումը: 

 

 

«Ատլետիկի» ինքնաթիռը չկարողանալաով վայրէջք կատարել Մադրիդում, վերադարձել էր Բիլբաո, իսկ հանդիպումը հետաձգվել էր: 

 

Ավտոբուսով տեղաշարժվելը նույնպես ռիսկային է: Մրրիկը կաթվածահար է արել երկրի 200-ից ավելի ճանապարհների թրևեկությունը: 

«Ռայո Վալեկանոն», որն ուղևորվում էր Միրանդեսի խաղին, նույնպես չի հասել նպատակակետ: Ավելին, «Ռայոյի» ֆուտբոլիստները ճանապարհին օգնել են մյուս վարորդներին: 

 

Իսպանիայում սովոր չեն այսպիսի եղանակային պայմանների: Կիրակի, ըստ կանխատեսումների՝ «Ֆիլոմենան» կլքի երկրի տարածքը, բայց տեղացիները դեռ երկար կհիշեն այս օրերը: 

Եվ մի քանի կադրեր ձնառատ Իսպանիայից: 

 

 

Изображение





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0