«ՌԵալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 18-րդ տուրում «Օսասունայի» հետ ոչ-ոքիի մասին (0:0): Խաղի ամբողջ ընթացքում ձյուն էր տեղում:
«Մեր մոտ շատ բան չէր ստացվում: Այդպիսի դաշտում մենք արեցինք այն ամենը, ինչ կարողանում էինք: Չգիտենք, թե երբ կվերադառնանք Մադրիդ:
Խաղը պետք էր հետաձգել, բայց դա արդեն անցյալում է: Այս պայմաններում խաղալն անհնար է»,- Զիդանի խոսքն է մեջբերել Marca-ն: