«Միլանն» Ա Սերիայի 17-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց «Տորինոյին»:
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «Միլանը» կրկնեց «Ինտերի» ռեկորդը՝ Ա Սերիայի մրցաշրջանի առաջին հատվածի 16 խաղում նվազագույնը 2-ական գոլ խփելով:
Այսպիսի արդյունք վերջին անգամ գրանցել էր «Ինտերը»՝ 1950-51 թթ. մրցաշրջանում:
«Ռոսոներիներն» ընթացիկ մրցաշրջանում պարտվել են ընդամենը 1 խաղում և գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: