TotalFootball.am


10.01.21 10:30

Լինեկերը կատակել է Պելեի ռեկորդի մասին. «Հենց նոր գտան 73 գոլ 14 տարեկանների թիմում»


Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի՝ «Գրանադայի» դարպասը խփած գոլերից գետո գրառում է կատարել: 

«4 գոլ վերջին 2 խաղում Մեսսիի համար, որը այս պահին ընդամենը 583 գոլով է զիջում Պելեին՝ մեկ թիմի կազմում խփած գոլերի քանակով: Չնայած, սպասեք, հենց նոր գտան ևս 73 գոլ, որը բրազիլացին խփել էր մինչև 14 տարեկանների թիմում: Այնպես որ Մեսսին արդեն 656 գոլ է զիջում Պելեին»,- կատակել է Լինեկերը թվիթերի իր էջում: 

Ավելի ուշ նա ավելացրել է. «Ես գիտեմ, որ Պելեն իսկական լեգենդ է: Պարզապես կատակում էի: 

Հիշեցնենք, որ Պելեի՝ Instagram-ի էջում նշված է, որ նա համարվում է պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 1283 գոլով: 

Այդ գրությունն ավելացել է այն բանից հետո, երբ հունվարի 4-ին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր 758-րդ գոլը կարիերայում՝ այդպիսով գերազանցելով Պելեի ցուցանիշը, որը, ըստ պաշտոնական տվյալների՝ խփել է 757 գոլ: 

Ավելի վաղ «Սանթոսը» հայտարարություն էր տարածել հերքելով, որ Լեո Մեսսին գերազանցել է Պելեի՝ մեկ թիմի կազմում խփած գոլերի ռեկորդը: Բրազիլական ակումբը դժգոհ էր, որ ընկերական հանդիպումներում խփած գոլերը հաշվի չեն առնվել: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13