«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային թիրախն է այս ամռան համար, հայտնում է Daily Star-ը:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Մաուրիսիո Պոչետինոն, որը վերջերս է գլխավորել ֆրանսիական ակումբը:
Նշվում է, որ ՊՍԺ-ն Պոգբային ձեռք բերելու համար կպայքարի «Ռեալի» և «Յուվենտուսի» հետ:
Հիշենենք՝ ավելի վաղ նշվում էր, որ Պոչետինոն ցանկանում է թիմ հրավիրել նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին: