Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Լեո Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու հավանականության մասին:
«Այս թեմայով հիմա շատ են խոսակցությունները, բայց ես չեմ կարծում, որ նա կհեռանա «Բարսելոնայից»: Ես չեմ զրուցել Մեսսիի հետ այդ թեմայով:
Հույս ունեմ, որ նա երջանիկ է, բայց չեմ կարող պատկերացնել նրան որևէ այլ թիմում»,- ասել է Սկալոնին: