Քիչ անց՝ Երևանի ժամանակով 15:30-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի «Ռոմա»-«Ինտեր» հանդիպումը:
Արդեն հայտնի է «Ռոմայի» մեկնարկային կազմը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից:
«Ռոմա» (3-4-2-1) - Պաու Լոպես, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Կարսդորպ, Վիլյար, Վերետու, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո: