Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը երկարաձգելուն:
Ինչպես տեղեկացնում է Romanews-ը՝ հղում կատարելով Tuttosport-ին, «Ռոման» մինչև ընթացիկ ամսվա վերջ պետք է ավարտին հասցնի փաստաթղթային հարցերը, չնայած նրան, որ վերջին խոսքը Մխիթարյանինն է:
Նշվում է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոմայի» առանցքային քայլերից մեկն է Մխիթարյանի պայմանագրի երկարաձգումը: