Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Ինտերի» հետ:
Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հանդիպման 17-րդ րոպեին Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Whoscored.com կայքը ավանդաբար տվել է հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականները: Մխիթարյանի խաղը գնահատվել է 6,9 բալով: