«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Ռոմայի» հետ հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
«Մենք հաճախ ենք գոլեր բաց թողնում, քանի որ բարձր պրեսինգի ենք դիմում՝ հակագրոհների համար տարածություններ թողնելով մրցակիցներին: Դրա պատճառով էլ շատ են բաց թողած գոլերը: Երբ ուզում ես պրեսինգով խաղալ, հարկավոր է պաշտպանական գիծը բարձրացնել:
Մեզ էներգիայի պաշար է պետք, որ արդյունավետ պրեսինգի դիմենք: 7 օրում արդեն 3-րդ խաղն էինք անցկացնում: Զարմանալի չէ, որ վերջնամասում արդեն ուժերը չեն բավականացնում: Երբ այդքան խաղ ես անկացնում սեղմ ժամկետում, նման բան պատահում է», - Կոնտեի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:
«Ինտերը» 37 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Ռոման» 34 միավորով 3-րդն է: