TotalFootball.am


10.01.21 22:01

Գոլային փոխանցումների արքան. Մխիթարյանը հետապնդում է Տոտտիին ու Պյանիչին


«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղում կատարեց ընթացիկ մրցաշրջանում իր 8-րդ գոլային փոխանցումը: Այս ցուցանիշով նա այժմ լավագույնն է առաջնությունում:

Խփած գոլերով Մխիթարյանը 9-րդն է Ա Սերիայի լավագույն ռմբարկուների ցանկում և մոտ է «գայլերի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտիի ու Միրալեմ Պյանիչի ցուցանիշները կրկնելուն: Նրանք մի մրցաշրջանում 12 գոլ են խփել:

«Եթե նա գոլ չի խփում, ուրեմն օգնում է թիմակիցներին՝ խփել: Շատ հաճախ հաջողվում է և´ մեկը, և´ մյուսը: Հայը Ֆոնսեկայի թիմի գլխավոր գաղտնիքներից մեկն է: «Ինտերի» հետ խաղում նախկին «զինագործը» 8-րդ գոլային փոխանցումը կատարեց: Դա նրան օգնեց ամրապնդվել այդ ցուցանիշով առաջին հորիզոնականում: Այս ցուցանիշով Մխիթարյանը մոտեցել է Պելլեգրինիին ու Ջեկոյին, որոնք երկու տարբեր մրցաշրջաններում առաջնությունն ավարտել են 9 գոլային փոխանցումներով: Ցուցանիշները բարելավելու համար Միկին դեռ 21 խաղ էլ ունի», - Մխիթարյանի մասին գրել է forzaroma.info կայքը:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0