«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն խոսել է թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի մասին:
«Նա խաղում 6 համարի դիրքում, բայց երբեմն ցանկություն է առաջանում երկու Կիմիխ ունենալ թիմում: Բայց «Բավարիայում» միայն մեկ Յոզուա Կիմիխ կա:
Ուրախ ենք, որ նա խաղում է «Բավարիայում»: Նա հիանալի կարդում է խաղը: Առանց չափազանցության կարելի է ասել, որ Կիմիխը համաշխարհային մակարդակի խաղացող է»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերել Kickker-ը: