Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Էդգար Դավիդսը նորամուտն է նշել Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնի «Օլյանենսեի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Լուզիտանու Էվորայի» հետ խաղից հետո (0:0) ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև թիմերի գլխավոր մարզիչները: Էդգար Դավիդսը կարմիր քարտ է ստացել:
Խաղից հետո հոլանդացին հրաժարվել է շփվել լրագրողների հետ: